
Եթե բանակցություններն արդյունք չտան, ուժի կիրառմամբ ադրբեջանցիներին պետք է վռնդել ՀՀ տարածքից. Արմեն Խաչատրյան

Ներկայումս բանակցային գործընթացը շարունակվում է, հուսով ենք այդ այն կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ։
Գորիսում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Խաչատրյանը հայտնում է, որ հայկական կողմից այս պահին բանակցում են ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալը, կորպուսի հրամանատարներ, ներկայացուցիչներ ռուսական եւ ադրբեջանական կողմից:
Ըստ Խաչատրյանի՝ բանակցությունները միայն Սև լճի վերաբերյալ չեն ընթանում, այլ այն վայրերի, որտեղ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մուտք են գործել։
Հնարավո՞ր է, որ Սև լճի տարածքում չեզոք գոտի ստեղծվի։ Խաչատրյանը պատասխանեց, որ չեզոք գոտին շատ արդյունավետ միջոց է հակամարտող կողմերի միջև հրադադար պահպանելու համար, բայց չեզոք գոտին չպետք է լինի միայն հայկական հողերի հաշվին, դա միանշանակ ընդունելի չէ։ Եթե ստեղծվի չեզոք գոտի, դա պետք է իրականացվի նաև Ադրբեջանի տարածքի հաշվին։
Հարցին, թե ինչ է արվելու, եթե բանակցությունները արդյունք չտան՝ պատասխանեց, որ այդ դեդպքում մեր պատկան մարմիններն այլ միջոցառումներ ստիպված կլինեն իրականացնել, այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակում։
«Հարկադիր ուժի կիրառմամբ ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի հայկական տարածքից»,- ընդգծեց պատգամավորը։