Լավրովը և Բլինկենը պայմանավորվել են հաջորդ շաբաթ անձնական հանդիպում ունենալ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն այժմ լարված են, սակայն հաջորդ շաբաթ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անձնական հանդիպում են պլանավորում, հաղորդում է գերմանական Der Spiegel-ը:
Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինկենը մտադիր են հանդիպել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայանալիք Արկտիկական գագաթնաժողովի շրջանակում:
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, մայիսի 20-ին կայանալիք զրույցի ընթացքում անդրադարձ կլինի երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգի առանցքային հարցերին: Բացի այդ, Բլինկենն ու Լավրովը, հավանաբար, կքննարկեն պետությունների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջիկա հանդիպումը:
Ռեյկյավիկի գագաթնաժողովում կավարտվի Արկտիկական խորհրդում Իսլանդիայի երկամյա նախագահությունը: Հաջորդ երկու տարում նրան կփոխարինի Ռուսաստանը։ Արկտիկական խորհրդի կազմում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Դանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Կանադան:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկու...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...