Հասարակություն
Հայաստանում նախատեսվում է «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն հիմնել
Հայաստանում առաջիկայում «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն կհիմնվի։ Այս մասին այսօր Երևանում հայտարարել է ՀՀ–ում աշխատանքային այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք այսօր քննարկել ենք Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ ջանքերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում,– ասաց Լավրովը,– Հայաստան առաջիկայում կներկրվի «Սպուտնիկ–V» պատվաստանյութի ևս 1 մլն չափաբաժին։ Եվ այժմ քննարկվում է նաև Հայաստանում «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն հիմնել»։
Լավրովը հիշեցրեց, որ Ռուսաստանից արդեն մի քանի հազար չափաբաժին «Սպուտնիկ–V» պատվաստանյութ է ներկրվել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Քննարկվում է Ամիրյան փողոցի անվանափոխությունը
ՔԿ-ն՝ թիվ 8 ավտոբուսի վարորդի դանակահարության մասին
Անձրևները չեն դադարի․ ինտենսիվ տեղումներ են սպասվում
5.0
Մանրամասներ թիվ 8 ավտոբուսի վարորդի դանակահարությունից
5.0