Լոռու մարզպետը պատվաստվել է Sputnik V-ով
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն այսօր պատվաստվեցին կորոնավիրուսի համավարակի դեմ՝ սեփական օրինակով ցույց տալով պատվաստանյութի անվտանգ լինելու հանգամանքը և միջոցառման խիստ կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Auroranews-ը հայտնում է, որ մարզպետարանի հրապարակած լուսանկարներում երևում է՝ մարզպետն ու ոցիալական ապահովության վարչության պետը պատվաստվել են Sputnik V-ով։
Մեզ հետ զրույցում մարզպետը հայտնեց՝ պատվաստվել է այն պատվաստանյութով, որը ցուցված է իր տարիքային խմբի համար։
[1980a30e4304ad9c0757201985114314.jpg]
[9b287001587005e094d60886fdbea0f2.jpg]
[4b199f2589eeefe994eac5a04ee8791c.jpg]
Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ նշված է, որ պատվաստումից հետո մարզի ղեկավարը հորդորել է պատվաստմանը վերաբերվել որպես անհրաժեշտ միջոցառում՝ կանխելու համավարակը.
«Պատվաստվելու համար բոլոր հնարավորությունները մեր երկրում, այդ թվում՝ մեր մարզում ստեղծված են: Հանրային վերաբերմունքի փոփոխությունը պատվաստանյութերի հանդեպ շատ կարևոր է: Պատվաստումը էական ազդեցություն ունի համավարակի կանխարգելման և հանրության շրջանում կայուն իմունիտետ ձևավորելու գործում»,- ասել է Խաչատրյանը: