Թուրք գործիչը կոչ է արել փակել «Ինջիրլիք» ամերիկյան ավիաբազան Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո
Թուրքիան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո պետք է անմիջապես ամբողջական վերահսկողություն սահմանի «Ինջիրլիք» ավիաբազայի նկատմամբ և Միացյալ Նահանգներ վերադարձնի այնտեղ գտնվող ամերիկացի զինծառայողներին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նման կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը:
«Թուրքիայի զինված ուժերը պետք է անհապաղ լիակատար վերահսկողություն սահմանի «Ինջիրլիք» ավիաբազայի նկատմամբ և 15 օրվա ընթացքում տուն վերադարձի այնտեղ գտնվող ամերիկացի զինվորականներին»,- հայտարարել է թուրք գործիչը:
Փերինչեքի խոսքով՝ Բայդենի հայտարարությունից հետո Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կարող են բարելավվել: Նրա կարծիքով՝ Բայդենի հայտարարությունն ուղղված է Թուրքիայի, Ասիայի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ:
Գործիչը կարծիք է հայտնել նաև, որ Ցեղասպանության ճանաչումը Բայդենի կողմից հաստատում է Էրդողանի վարչակազմի տապալման նրա ցանկությունը:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանի հայտարարությունը. նա դիմել է ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին. ArmLur. am
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ին փոխանցել է բացառիկ դիմում-հայտարարություն. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ,...
Երբ հրաժարական կտա Փաշինյանը. նա ժամկետներ նշեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որպեսզի հունիսի 20-ի...
Ռուս սենատորը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի հետագա քայլերի մասին
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Անկարայի արձագանքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը...
Ալիևը «պատմական սխալ» է անվանել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Հայոց ցեղասպ...