ՌԴ-ի եւ ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպումը կկայանա հունիսին. Յուրի Ուշակով
Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հնարավոր հանդիպումը կարող է կայանալ ընթացիկ տարվա հունիսին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նրա խոսքով՝ երկրների միջեւ գոյություն ունի նախնական պայմանավորվածություն դրա անցկացման հստակ ամսաթվերի մասին, սակայն դրանք դեռեւս չեն ներկայացվում: Սակայն Ուշակովը եզրափակել է, որ հանդիպումը նախատեսվում է հունիսին:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Մոսկվան ստանում է Վաշինգտոնից ազդանշաններ այդ բանակցություններն անցկացնելու եւ երկկողմանի հարաբերությունների մասին հարցերը քննարկելու իրական ցանկության մասին:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանի հայտարարությունը. նա դիմել է ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին. ArmLur. am
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ին փոխանցել է բացառիկ դիմում-հայտարարություն. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ,...
Ռուս սենատորը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի հետագա քայլերի մասին
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Անկարայի արձագանքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը...
Ալիևը «պատմական սխալ» է անվանել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Հայոց ցեղասպ...
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տա...