«Մենք չունենք խաղաղություն, սա մի ժամանակահատված է, երբ թուրքերը ամրանում են». Գևորգ Գևորգյան
Մենք չունենք խաղաղություն, սա մի ժամանակահատված է, երբ թուրքերը ամրանում են, փորձում են առանց պատերազմի վերցնել Հայաստանը, մենք հիմա երկրի հանձnման, կործանման պրոցեսի մեջ ենք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային ճակատ» ՀԿ հիմնադիր Գևորգ Գևորգյանը։ Նա անընդունելի է համարում թուրքերի հետ երկխոսության մասին հայտարարությունները։
«Թուրքերը ցեղասպան եղել են, ցեղասպան կմնան։ Թուրքայի փոքր եղբայր Ադրբեջանի նախագահ Ալիևն էր հայտարարում է, որ եթե մտնում են Սյունիք, հանգիստ կարող են հասնել Երևան, ասում է` իրենցն է։ Այնքան ենք թողել լկտիանան, որ չունենալով պատմություն` խոսում են մեր պատմական հողերի մասին։ Չես կարող բարեկամանալ նրա հետ ով իր հանցանքները չի ընդունում, սպառնում է քեզ բնաջնջել։
Մենք չունենք իշխանություններ, մենք ունենք թուրքի շահերը սպասարկող անհայրենիք, ազգադավներ, որոնք ատում են մեր երկիրը, հային։ Չի կարող մեզ, մեր հայրենիքը, հաղթանակները չատողն այս աստիճան ժողովրդին ստորացնի, դավադիր հարվածներով, բացի մեր թիկունքը, ոչնչացնի բանակը, պետականությունը։ Առաջին հարվածը հասցրել էին կրոնին, մշակույթին, բանակին»,-ասաց նա։
Ազատամարտիկը նշեց, որ մեր թշնամիները հանձնած տարածքներով չեն բավարվելու, իսկ ազգադավ իշխանությունները կրկին ծառայելու են թուրքական շահերին։
«Եվ ուրեմն` ինչպես կկատարի Փաշինյանն իր դավաճանության երկրորդ արարը. բնականաբար պետք է գնար Սյունիք, սադրեր ըմբոստ և անկոտրում սյունեցիներին, ժողովրդի վերքին աղ լցներ: Իսկ ինչ պետք է աներ Ալիևը, բնականաբար՝ սպառնար նոր պատերազմով, որպեսզի պատերազմի ցավից, դավաճանությունից մրմռացող մեր ժողովուրդն ընկրկի։ Փաստացի, երկու վիժվածքները հոգեբանական ճնշման մեթոդով, «պասերով» աշխատում են»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանի հայտարարությունը. նա դիմել է ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին. ArmLur. am
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ին փոխանցել է բացառիկ դիմում-հայտարարություն. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ,...
Երբ հրաժարական կտա Փաշինյանը. նա ժամկետներ նշեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որպեսզի հունիսի 20-ի...
Ռուս սենատորը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի հետագա քայլերի մասին
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Անկարայի արձագանքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը...
Ալիևը «պատմական սխալ» է անվանել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Հայոց ցեղասպ...