ՀՀ-ի և ԱՄՆ-ի փոխգործակցության հնարավոր ակտիվացումը չի անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա. Անդրեյ Կորտունով
Հայաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցության հնարավոր ակտիվացումը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարության ֆոնին, չի կարող լուրջ հարված հասցնել հայ-ռուսական հարաբերություններին: ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը:
«Ինձ թվում է, որ դեռ վաղ է մտածել, որ այդ հարաբերությունները կարող են զարգանալ այնքան, որ կարողանան լուրջ վնաս հասցնել Երևանի և Մոսկվայի հարաբերություններին: Այդ մասին խոսելն առայժմ վաղ է»,- ասել է փորձագետը:
Նրա խոսքով՝ թեև Բայդենի հայտարարությունը էականորեն չի անդրադառնա ռուս-հայկական հարաբերություններին, կարող է ակտիվացնել ամերիկամետ քաղաքական ուժերը Հայաստանում, ինչպես նաև ընդհանուր առմամբ ընդլայնել ԱՄՆ ազդեցության հնարավորությունը երկրում:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լրջորեն չեն խոցվի, սակայն Հայաստանում եղել են, կան ու կլինեն քաղաքական ուժեր, որոնք ուղղված են դեպի ԱՄՆ-ն: Հայաստանում գործում են նաև մաերիկյան կոմերցիոն կազմակերպություններ, հիմնադրամներ, ԶԼՄ-ներ: Հավանաբար, Բայդենի օրոք նրանց գործունեությունը կընդլայնվի, քանի որ Բայդեն առավել մտահոգված է մարդու իրավունքների խնդրով և արևմտյան ժողովրդավարության առաջխաղացմամբ»,- նկատում է վերլուծաբանը:
Վերջինս ուշադրություն է դարձրել նաև այն հանգամանքի վրա, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեծապես կազդի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա՝ խորացնելով նրանց միջև առկա տարաձայնությունները: «Դա ավելի շուտ հարված է Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին: Հասկանալի է, որ այդ իրադարձությունը հակաթուրքական բնույթ է կրում»,- նշում է Կորտունովը:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանի հայտարարությունը. նա դիմել է ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին. ArmLur. am
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ին փոխանցել է բացառիկ դիմում-հայտարարություն. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ,...
Երբ հրաժարական կտա Փաշինյանը. նա ժամկետներ նշեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որպեսզի հունիսի 20-ի...
Ռուս սենատորը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի հետագա քայլերի մասին
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Անկարայի արձագանքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը...
Ալիևը «պատմական սխալ» է անվանել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Հայոց ցեղասպ...