Բայդենի հայտարարությունից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունն ու հյուպատոսարանները երկու օր չեն աշխատի
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ու հյուպատոսություններն առաջիկա երկուշաբթի և երեքշաբթի օրերին անվտանգության նկատառումներից ելնելով փակ են լինելու, հաղորդում է РИА Новости-ն:
Պատճառը, ըստ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության, Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոքի ակցիաների հնարավոր անցկացումն է:
«Բողոքի ակցիաներ կարող են անցկացվել Օսմանյան կայսրությունում զոհված հայերի հիշատակի վերաբերյալ Սպիտակ տան հայտարարությունից հետո: Նախազգուշական նկատառումներից ելնելով՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը և Ադանայում ու Իզմիրում ԱՄՆ հյուպատոսությունները փակ են լինելու ամենօրյա սպասարկման և վիզային աջակցման համար ապրիլի 26-ին և 27-ին»,- ասված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանի հայտարարությունը. նա դիմել է ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին. ArmLur. am
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ին փոխանցել է բացառիկ դիմում-հայտարարություն. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ,...
Երբ հրաժարական կտա Փաշինյանը. նա ժամկետներ նշեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որպեսզի հունիսի 20-ի...
Ռուս սենատորը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի հետագա քայլերի մասին
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Անկարայի արձագանքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը...
Ալիևը «պատմական սխալ» է անվանել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Հայոց ցեղասպ...