Արցախի ԱԺ–ն՝ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու մասին
Արցախ Ազգային ժողովն արձագանքել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությանը։ Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հայտարարությունում ասվում է․
«Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է Հայոց 106-ամյա ոճրագործությունը։
ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում, մարդու իրավունքների և արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում։ Համոզված ենք, որ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները։
Առ այսօր Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ում չէին բավարարվում ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։ Կարծում ենք՝ սփյուռքի մեր հայրենակիցների այս իրավունքը ևս վերականգնվեց։
Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները մերժում և դատապարտում են Բայդենի հայտարարությունը, այնուամենայնիվ այն արդեն իրողություն է, և ոչինչ փոխել չի լինի»։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանի հայտարարությունը. նա դիմել է ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին. ArmLur. am
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ին փոխանցել է բացառիկ դիմում-հայտարարություն. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ,...
Երբ հրաժարական կտա Փաշինյանը. նա ժամկետներ նշեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որպեսզի հունիսի 20-ի...
Ռուս սենատորը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի հետագա քայլերի մասին
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Անկարայի արձագանքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը...
Ալիևը «պատմական սխալ» է անվանել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Հայոց ցեղասպ...