ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարուքյան, դու անցար էն կարմիր գծերը, որը պիտի չանցնեիր. Պապիկյանը՝ Մարուքյանին

Անձնավորություն, որ իմ երկօրյա խորհրդարանում գտնվելու ընթացքում միայն մի քանի վայրկյան եկել ու նստել է թիվ մեկ ընդդիմադիրի աթոռին, եւ փորձում է հագնել երբեմնի թիվ մեկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը, որը չի հաջողվում նրան,  ասում է՝ տարածքային կառավարման նախարարը, փոխվարչապետը հազիվ վերջին պահին գալիս են: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

«Հարգելիս, եթե դու չես գտնվել նիստերի դահլիճում ու չես տեսել մեզ կամ այնքան է վեհությունդ ու մեծությունդ, որ չես ուզում նկատել մեզ այստեղ: Ուրեմն պետք է նշեմ, որ մենք մշտապես գտնվել ենք մեր տեղում եւ կատարել ենք կառավարության անդամի մեր պարտավորությունները:

Հիմա անցնենք մնացածին. Ի՞նչ է ասում պարոն Մարուքյանն. Ասում է՝ տեսեք, թե ինչ մեքենա է սպասարկում պարոն Պապիկյանին: Այստեղ բանալի բառը սպասարկելն է: Այո, նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա: Ոչ թե Սուրեն Պապիկյանին, այլ այն ինստիտուտին, որը պետք է լինի այդ դերում: Պարոն Մարուքյան, ինձ մոտ հարց է առաջանում, ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր, գալիս: Սրա մասին կարող է խոսել մի մարդ, ով հրաժարվել է ծառայողական մեքենայից, հրաժարվել է օրենքով իրեն հասնող բնակարանի վարձատրությունից: Ըստ էության, մարդը նախ ստում է, որ մենք այստեղ չենք գտնվել: Մինչեւ ե՞րբ, եղբայր եւ դեպի ուր»,-ասաց Պապիկյանը:

Նա հավելեց, որ այս անգամ ընտրած երրորդ ճանապարհը ընդամենը «Լուսավոր Հայաստանի» պարտության ալիբին է. «Որովհետեւ ձեր կանխորոշված պարտությունը ձեր այսօրվա ցայտնոտն է: Նախ, բարի եղեք շատ կոռեկտ արտահայտվել այն քաղաքական ուժի,  նրա ղեկավարի մասին, ում շվաքի ներքո սահուն եկել բազմել եք էստեղ: Եթե չենք ասել, չգիտե՞նք, թե 2018-ին ոնց եք էդ քվեները հավաքե՞լ:  Կամ քաղաքացիները չեն լսել ձեզ, կամ չգիտեն, թե ոնց են ձեք քվե տվե՞լ: Ասել եք՝ ժողովուրդ , դե մենք իրար հետ ենք, մեզ տվեք, որ շատ լինի: Այս անգամ դա չի լինելու: Դու անցար էն կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր:

Ի դեպ, կոչերն ուղղված նախկիններին եւ փորձը՝ մաքրագործել նախկիններին, դա էլ չի հաջողվելու: Այսինքն ի՞նչ եք ռաջարկում՝ չխոսենք «Հոկտեմբերի 27»-ի մասին, չխոսենք «Մարտի 1»-ի մասին, չպոսենք 30 տարի Հայաստանը թալանելու մասին:

Ասում է՝ 30 տարվա 10 տոկոսի պատասխանատուն դուք եք, ինչ եք արել, ինչ է փոխվել ձեր կյանքում: Պարոն Մարուքյան, քարոզարշավի ժամանակ որ համայնք գնաս իմ գերատեսչության կողմից արած աշխատանքի արդյունքը տեսնելու ես: Եթե դուք փորձում եք դա չտեսնել, ժողովուրդը դա տեսնում է եւ ինձ էլ, ձեզ էլ ցույց կտա մեր տեղը:

Կամ ասում է՝ դարձել եք նախարար, ձեզ ով պետք է նախարար ընտրեր: Լավ, նույն քաղաքական միավորի մեջ էինք, երբ սկսվեց պրոցեսը: Այո, հեղափոխությունն արել է ՀՀ քաղաքացին, մենք էդտեղ կապ չունեի՞նք: Կամ այդ ո՞նց հեղափոխությունից հետո ես, իմ գործընկերները դարձան նխարար, դուք չդարձաք: Կան չէ՞ պատճառներ եւ ժողովուրդը այդ պատճառները գիտի»,-հայտարարեց Պապիկյանը:

Նա հավելեց, որ այն ուժերը, որոնք այսօր ստանձնել են նախորդներին մաքրագործելու, իշխանության վրա բոլոր մեղքերը բարդելու ամոթալի պարտականությունը, կգտնեն իրենց տեղը պատմության համապատասխան վայրում:

Քաղաքականություն