Ո՞վ կփոխարինի «Իմ քայլում» Սուրեն Գրիգորյանին
«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում մանդատը վայր դրած Սուրեն Գրիգորյանին հաջորդում է Միսաք Բաբաջանյանը, որը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղուց որոշել է՝ պատգամավորական գործունեությամբ չի զբաղվելու եւ ինքնաբացարկ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն իր գրանցումն արդեն ուժը կորցրած է ճանաչել։
«Ես փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվում եւ չեմ ուզում աշխատանքս փոխել»,– ասաց Միսաք Բաբաջանյանը։
«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում Բաբաջանյանին հաջորդում է Վահագն Ալեքսանյանը, որն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգողն է։
NEWS.am-ի հետ զրույցում Ալեքսանյանը չհստակեցրեց՝ մանդատը վերցնելո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ Սուրեն Գրիգորյանը օրենքով սահմանված կարգով դեռ ժամանակ ունի դիմումը հետ վերցնելու համար։
Նշենք, որ «Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։
Նմանատիպ հոդվածներ
ԲՀԿ-ից՝ Քոչարյանի թիմ. Ինչու Գևորգ Պետրոսյանը որոշեց Ծառուկյանին փոխարինել Քոչարյանով. «Ժամանակ»
«ԲՀԿ-ից դուրս եկած Գևորգ Պետրոսյանին հաճախ են տեսնում Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի ընկերակցությամ...
ՀԱԿ-ը փնտրտուքի մեջ է. նրանք չեն բացառում դաշինքը տերպետրոսյանական բնորոշմամբ, «մոնղոլ թաթարների» հետ. «Հրապարակ»
«Թեեւ իշխող թիմն Ընտրական օրենսգրքում դեռեւս փոփոխություններ չի արել, եւ հայտնի չէ՝ ընտրություններն անցկացվելու են...
Երեկ Արմավիրում Նիկոլ Փաշինյանն օգտագործել է վարչական ռեսուրս՝ ընտրություններում մրցակցային առավելություն ստանալու համար. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննսիյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Արմավիրի մա...
Ի՞նչ «որոշումներ» է ուզում կայացնել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
«ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված ՍԴ հայտնի որոշման առնչությամբ գրեթե բոլորն էլ վստահ էին, որ Նիկոլ Փաշինյա...