Ինչպե՞ս են թուրքերը կանադացիներին համոզել իրենց նորից «Bayraktar»-ի կարեւորագույն բաղադրիչ առաքել, որը հետո կիրառել են Արցախի դեմ. Հետք
«Հետք»-ը գրում է. «Հանրային եւ քաղաքական ճնշումներից հետո Կանադայի կառավարությունը սեփական խորհրդարանին է ներկայացրել Թուրքիային ռազմական արտադրանք մատակարարելու փաստաթղթերը: Խոսքը 2020 թ. Արցախյան պատերազմում վճռական դեր խաղացած թուրքական «Bayraktar TB2» անօդաչուների վրա տեղադրվող դիտարկման եւ թիրախավորման «WESCAM» համակարգերի մասին է, որոնց միջոցով Արցախի վրա հարձակված Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ կարողացել է հետեւել հայկական զորքի տեղաշարժին ու թիրախային հարվածներ հասցրել:
Այլ կերպ ասած՝ կանադական համակարգերը թուրքական դրոնների, թերեւս, կարեւորագույն բաղադրիչն են, որոնք անգնահատելի ծառայություն են մատուցել մեր թշնամու բանակին:
2019 թ. հոկտեմբերին, հաշվի առնելով Թուրքիայի ներխուժումը Սիրիայի տարածք եւ մասնավորապես քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում նաեւ «Bayraktar TB2» ԱԹՍ-ների լայն կիրառությունը, Կանադան դադարեցրել էր զենք-զինամթերքի, այդ թվում՝ դրոնների եւ այլ հարթակների վրա կիրառվող էլեկտրաօպտիկական տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային: Սակայն արդեն 2020 թ. ապրիլին միայն այս տիպի սարքերի համար բացառություն էր արվել: Ընդ որում՝ այդ ամիս Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Դրանից հետո՝ մայիսին, կանադական կառավարության թույլատրել էր «WESCAM»-ի 7 հատ համակարգ արտահանել Թուրքիա, որոնցից մեկը ամիսներ անց՝ հոկտեմբերին 19-ին, անցել էր հայկական բանակի ձեռքը այն բանից հետո, երբ մեր զորքերը խոցել էին Ադրբեջանի կողմից շահագործվող թուրքական «Bayraktar TB2»-ը»:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...
300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը
ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան...