Ոստիկանները չեն վերադարձրել «Հայրենիք» կուսակցության անդամի հոր ՍՊԸ-ին պատկանող մեքենան. պաշտպան
Երեկ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկել քաղաքացի Էմիլ Սարգսյանին, և վերջինիս հետ ոստիկանություն է տարվել նաև նրա հոր ընկերությանը պատկանող մեքենան, որը մինչև այս պահը չի վերադարձվել։ Այս մասին «Հետք»-ին ահազանգեց փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Փաստաբանի խոսքով՝ Բաղրամյան պողոտայում գտնվող Էմիլ Սարգսյանը մոտեցել է այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկաններին ու հայտնել, որ տարածքում սադրիչներ կան, խնդրել վերջիններիս հեռացնել։
«Ոստիկաններից մեկն ասել է՝ արա, ո՞վ ես, փաստաթղթերդ բե՛ր, դոշով հրել է Էմիլին, հետո վիճաբանություն է սկսվել, ոստիկաններն ասել են՝ դու ո՞վ ես, որ ասես, Էմիլն այդ ընթացքում վարորդին խնդրել է մեքենայից ծխախոտ բերել, վարորդը ծխախոտը բերել և տվել է Էմիլին, հետո որոշում են կայացրել Էմիլին բերման ենթարկելու վերաբերյալ»,- պատմեց Մկրտչյանն ու նշեց, որ Էմիլ Սարգսյանին տարել են Արաբկիրի ոստիկանության բաժին։
Ըստ փաստաբանի՝ երբ Էմիլ Սարգսյանը տեսել է, որ մեքենան տանում են բաժին, ոստիկաններին ասել է, որ վարորդին ևս տանեն, վարորդին բերման չեն ենթարկել, միայն մեքենան են տարել, և սա այն դեպքում, երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ մեքենայի հետ կապված որևէ խնդիր չկա։
Արսեն Մկրտչյանն ասում է, որ Սարգսյանին օրենքով թույլատրելի երեք ժամի փոխարեն հինգ ժամ պահել են ոստիկանությունում, երբ հինգ ժամ անց Սարգսյանն իրեն զանգահարել է՝ իրավաբանական օգնություն խնդրանքով, պաշտպանը մեկնել է Արաբկիրի ոստիկանության բաժին, խնդրել իրեն ներգրավել գործում, պահանջել Սարգսյանին բերման ենթարկելու արձանագրությունը, սակայն իրեն վարույթի մասնակից չեն դարձրել։ Ըստ Մկրտչյանի՝ ոստիկանության բաժնում իրեն ասել են, որ Սարգսյանը հինգ ժամ առաջ է տարվել այնտեղ, սակայն որևէ կարգավիճակ չունի։ Հետո պաշտպանն ու Սարգսյանը դուրս են եկել Արաբկիրի բաժնից։
Պաշտպանի խոսքով՝ երբ արդեն իրենք ցանկացել են դուրս գալ ոստիկանությունից, Արաբկիրի բաժնի պետի տեղակալն ասել է, որ գնան և ստուգեն Սարգսյանի սթափությունը, հետո վերադառնան, սակայն Մկրտչյանը հայտնել է, որ առանց որևէ վարույթում ներգրավված լինելու իրենք չեն պատրաստվում որևէ գործողության մասնակցել։ Սարգսյանին չի վերադարձվել նրա հոր ընկերությանը պատկանող մեքենան, նույն օրը՝ ավելի ուշ, Արսեն Մկրտչյանը վերադարձել է ոստիկանություն, դիմում գրել՝ պահանջելով մեքենան վերադարձնել՝ միաժամանակ ներկայացնելով սեփականատիրոջ դիմումն ու իր՝ փաստաբանի ատոնագիրը։
«Հերթապահն ասում է՝ ես կապ չունեմ, հետաքննության բաժնի պետը, հետաքննիչն ասում են՝ մենք կապ չունենք։ 24 Ժամվա ընթացքում չհայտնվեց գոնե մեկ պաշտոնատար անձ, ով կապ ունի այդ մեքենայի հետ»,- ասաց Արսեն Մկրտչյանը՝ միաժամանակ նշելով, որ ճշտումներ է կատարել և պարզել, որ մեքենայի հետ կապված որևէ միջադեպի առթիվ գործ առկա չէ։
Պաշտպանը նաև բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ Սարգսյանին հինգ ժամ ոստիկանությունում պահելու վերաբերյալ, և ոստիկանությունից ՄԻՊ-ին պատասխանել են, թե բերման ենթարկվածն ադեկվատ չի եղել, եղել է խմած վիճակում, ուստի որոշ ժամանակ թողել են, որպեսզի հանգստանա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Հայրապետյանի կողմից ձեռք է բերել տասնյակ միլիոն դրամ արժողությամբ դիպուկահար զենքեր. Արշավիր Ղարամյան
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Դեռևս 2019 թվականի մարտի 7-ին եմ հրապարակել, և քանի որ «Պրեսսինգ» հաղորդ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
ՌԴ-ն ունի հստակ տեղեկություն, թե ինչ հնարավոր սցենարներ կարող է կիրառել Թուրքիան. Կարեն Հովհաննիսյան
Թուրքիայի, ավելի ճիշտ՝ Էրդողանի ձեռքերը գնալով երկարում են։ Այս մասին գրում է քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանը: Էրդողա...
Գնդակահարության պատրաստ մարդը դա կաներ անհապաղ՝ չլուսացնելով նոյեմբերի 10-ը. Արցախում զոհված զինծառայողի հայր
Արցախի պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մի...