Եթե չպահպանվեն անվտանգության կանոնները 7 օրվա ընթացքում կարձանագրվի կորոնավիրուսի մոտ 6 820 նոր դեպք. ԱՆ-ն զգուշացնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ:
2021 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 181 165 դեպք, որից 9 830-ը (5.4%) ստանում են բուժում, 167 186 (92.3%) անձ առողջացել է, 3301 դեպքում արձանագրվել է մահվան ելք, մահաբերությունը կազմում է 1.8%:
Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 7 858 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (3487 դեպք) աճել է 125%-ով։
Վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) 16.03.2021-ի դրությամբ կազմում է 1.48, ինչը նշանակում է, որ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող կազմակերպությունների կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, մասնավորապես՝ դիմակի կրումը բաց և փակ տարածքներում, ձեռքերի ախտահանումը կամ լվացումը օճառով, ինչպես նաև սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6 820 նոր դեպք, ինչը կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտավորապես 69%-ը:
Հատկապես ուշադրություն է պետք դարձնել փակ կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի կոնտակտավորների հայտնաբերման և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված պահանջների պահպանմանը, մասնավորապես՝ նրա համար աշխատանքը 14-օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում` հերթափոխային սկզբունքով, դրա անհնարինության դեպքում էլ կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն՝ այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Հայրապետյանի կողմից ձեռք է բերել տասնյակ միլիոն դրամ արժողությամբ դիպուկահար զենքեր. Արշավիր Ղարամյան
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Դեռևս 2019 թվականի մարտի 7-ին եմ հրապարակել, և քանի որ «Պրեսսինգ» հաղորդ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
ՌԴ-ն ունի հստակ տեղեկություն, թե ինչ հնարավոր սցենարներ կարող է կիրառել Թուրքիան. Կարեն Հովհաննիսյան
Թուրքիայի, ավելի ճիշտ՝ Էրդողանի ձեռքերը գնալով երկարում են։ Այս մասին գրում է քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանը: Էրդողա...
Գնդակահարության պատրաստ մարդը դա կաներ անհապաղ՝ չլուսացնելով նոյեմբերի 10-ը. Արցախում զոհված զինծառայողի հայր
Արցախի պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մի...