ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանություն բերման ենթարկված տղամարդը մի քանի օրվա ընթացքում 5 գրպանահատություն էր արել
Փետրվարի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտության շնորհիվ գրպանահատության հինգ դեպք բացահայտվեց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, առաջին դեպքը ոստիկանության Նոր Նորքի բաժնում գրանցվել էր փետրվարի 4-ին:
Մի կին հաղորդում էր տվել, որ փետրվարի 2-ին միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու նույնականացման քարտ:
Մյուս չորս դեպքերը փետրվարի 5-ից 10-ը Արաբկիր վարչական տարածքում էին կատարվել:
Փետրվարի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում գրպանահատության երկու դեպք էր գրանցվել։ Ժամը 15.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել էին, որ Կոմիտասի պողոտայում մի աղջիկ նկատել էր, որ պայուսակից գողացել են բջջային հեռախոսը, ժամը 17-ի սահմաններում էլ թիվ 47 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու պայուսակից դրամապանակ էին հափշտակել։
Փետրվարի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երկու օր առաջ թիվ 256 երթուղու միկրոավտոբուսում մի աղջկա գրպանից բջջային հեռախոս էին գողացել։ Գրպանահատության 5-րդ դեպքը փետրվարի 10-ին էր կատարվել. թիվ 47 երթուղու միկրոավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել էին ծխախոտն ու բջջային հեռախոսը։
Ոստիկանության Նոր Նորքի և Արաբկիրի բաժինների ծառայողները գողությունները բացահայտելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ իրականացրին։ Նրանց միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները: Հետևողական աշխատանքի շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Վանաձոր քաղաքի 50-ամյա մի բնակիչ։ Նույն օրը նա Կասյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Վերջին հանցադրվագի գողոնը հայտնաբերվել է։
Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Երևանի փողոցներում
Auroranews-ը վաղ առավոտից բազմաթիվ զանգեր է ստանում քաղաքացիներից Երևանի փողոցների վերաբերյալ: Քաղաքացիները նշում են, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանի Արշակունյաց պողոտայում: Մեզ չհաջողվեց պարզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն է որոտացել Վլադիկավկազի սուպերմարկետներից մեկում
Վլադիկավկազում հզոր պայթյուն է որոտացել, այս մասին հայտնում է 360tv.ru-ը: Խանութի մեկ հարկանի շենքն ամբողջությամբ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արշակունյաց պողոտայում վրաերթի ենթարկվածները 17-ամյա անչափահասներ են. նոր մանրամասներ
Փետրվարի 12-ին, ժամը 09։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի մ...