Փետրվարի վերջին նախատեսվում է ամբողջ Երեւանում տեղադրել թափոնների տեսակավորման 135 կետ
Փետրվարի վերջին նախատեսվում է Երեւանի բոլոր վարչական շրջաններում տեղադրել թափոնների տեսակավորման 135 կետ՝ յուրաքանչյուր կետում 3-ական կոնտեյներ: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետարանին առնընթեր «Շրջակա միջավայրի կանաչապատում եւ պահպանություն» ՊՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը:
Նրա պարզաբանմամբ՝ սկզբնական փուլում տեսակավորվելու է թուղթը (դեղին կոնտեյներներ), ապակին (մոխրագույն կոնտեյներներ), պլատիկը (կապույտ կոնտեյներներ), մնացած բոլոր թափոնների համար նախատեսված են կանաչ կոնտեյներներ: Հետագայում նախատեսվում է տեղադրել կարմիր կոնտեյներներ՝ տեքստիլ թափոնների համար:
Նրա խոսքով՝ աշխատանքների արդյունքներով այս տարի հնարավոր է կետերի ավելացում կամ աշխատանքների արդյունավետության մեծացման համար այլ միջոցների ընդունում: «Լոգիստիկան եւ աշխատանքի ճիշտ կազմակերպումը հասկանալու համար 1-2 վարչական շրջաններում իրականացվել է փորձնական ծրագիր: Հիմա արդեն ամբողջ Երեւանում տեղադրված են թափոնների տեսակավորման 60 կետեր: Այդպիսի կետեր առայժմ չկան Շենգավիթում, Մալաթիա-Սեբաստիայում, Նուբարաշենում, Էրեբունիում»,- շեշտեց Հովհաննիսյանը:
Պաշտոնյան հավելեց, որ տեսակավորման կանոնների խախտման դեպքում կիրառվելու են զսպող մեխանիզմներ, այդ թվում՝ մինչեւ 50 հազար դրամ տուգանք:
Նմանատիպ հոդվածներ
«Ո՞վ է այս մարդը». Աննա Պարսամյան
Դաշնակահար Աննա Պարսամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Ո՞վ է այս մարդը։ Հենց հիմա կենտրոնում իմ փողոցի վրա այս մարդը 3 տեղ...
Ջալալ Հարությունյանի վիրավորումը ներկայացնող տեսանյութի վայրի տեղորոշումը. Media.am
Արցախյան երկրորդ պատերազմից մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ՊԲ հրամ...
Նոր լուր անպտղությամբ տառապող զույգերի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփ...
20 րոպեում Հադրութից Ստեփանակերտ հասնել հնարավոր չէ. Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության հետքերով. Armdaily.am
Օրեր առաջ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արծրուն Հովհաննիսյանը մի շարք պնդումներ արեց, սակայն վերջի...