
Հայկ Մարությանը դու՞րս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից. ԶԼՄ-ներ

Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները հավելելով, որ մինչև հունվարի վերջ քաղաքապետը նաև հրաժարական կտա։
Auroranews-ը տեղեկատվությունը ճշտելու համար կապ հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, սակայն վերջինս դժգոհեց և ասաց, որ ամեն անգամ չէ, որ պետք է մեկնաբանի դեղին մամուլի հրապարակումները:
Մեր պնդմանը, թե ցանկալի է տեղեկատվությունը ստանալ պաշտոնական աղբյուրներից Հակոբ Կարապետյանը արձագանքեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանն էլ հայտնեց, որ նման դիմում չեն ստացել:
Այսինքն ստացվում է, որ լուրը, թե քաղաքապետ Հայկ Մարության դուրս է եկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից՝ չի համապատասխանում իրականությանը: