Հասարակություն
Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +15-ի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` տեղումներ կգրանցվեն հունվարի 29-ին, մինչ այդ և դրանից հետո Հայաստանում ձյուն չի գա։
Հունվարի 27-28-ը, 30-31-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Հունվարի 29-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը հունվարի 27-28-ը աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։
[fb25e3a1cc677ecfe92c9f3fe757273c.jpg]
Ըստ ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակի` այսօր Լոռիում և Սյունիքում օդի ջերմաստիճանը կհասնի +12-ի, իսկ Տավուշում` +14-ի։
Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -1-ից +1–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև -6-ից -8։
Նմանատիպ հոդվածներ
Հանուն ռուսական անձնագրի ՝ Հայաստանի բնակիչները պատրաստ են զանգվածաբար տեղափոխվել Արցախ. Wargonzo
Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը
Իմ հարցազրույցում մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում. Անդրանիկ Հովհաննիսյան
Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 ավտոտնակ է ապամոնտաժվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ոստիկանը շարքային է, չի նշանակում` առաջնորդ չէ. Փաշինյան
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին` տրամադրել գերիների վերաբերյալ դատավճիռները
ՆԳ նախարարը՝ վարելու իրավունքից զրկվելու դեպքերի մասին
5.0