Արմեն Սարգսյանը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը տնային պայմաններում: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ Արմեն Սարգսյանը վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով։ 

Տեղեկացվում է, որ Հայաստանի նախագահի ինքնազգացողությունը համեմատաբար բարելավվել է, նրա առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: 
Բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները: 
Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար:  
Հիշեցնենք՝ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով ու հիվանդությանը հատուկ ախտանշաններով։ 
Նախագահը մեկուսացել էր ու բուժում էր ստանում տանը` բժիշկների հսկողության տակ, միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։ Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։ 


 

Քաղաքականություն