Հասարակություն
Արցախի Շոշ գյուղի դպրոցը իր դռները բացել է աշակերտների առաջ
Արցախի Շոշ գյուղի դպրոցը որոշ վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն է բացել 65 աշակերտների առաջ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
«Դեռևս 2004–ին Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ Արցախի Շոշ գյուղում կառուցվեց հանրակրթական դպրոց: Արցախի սրտում գտնվող Շոշ գյուղը, պատերազմի հետևանքով այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում: Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ է վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների և այլ որոշ վերանորոգման աշխատանքներից հետո, մեկ շաբաթ առաջ բացեց իր դռները 65 աշակերտների առաջ: Ուրախալի լուրն այն է, որ դպրոց են վերադարձել գրեթե բոլոր աշակերտները»,-մանրամասնում են հիմնադրամից:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 ավտոտնակ է ապամոնտաժվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ոստիկանը շարքային է, չի նշանակում` առաջնորդ չէ. Փաշինյան
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին` տրամադրել գերիների վերաբերյալ դատավճիռները
ՆԳ նախարարը՝ վարելու իրավունքից զրկվելու դեպքերի մասին
5.0