Հասարակություն

Ռուս խաղաղապահները Արցախում կրակային վարժանքներ են արել. razm.info

Unknown 116 դիտում
Ռուս խաղաղապահները Արցախում կրակային վարժանքներ են արել. razm.info

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը հունվարի 20–ին կրակային պատրաստության վարժանքներ են արել։ Խաղաղապահները վարժանքների ընթացքում օգտագործել են հրաձգային զենքեր, ձեռքի, հաստոցավոր և ենթափողային նռնականետեր։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Կրակային վարժանքներին մասնակցել է 200 խաղաղապահ։

Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9–ին ստորագրված հայ–ռուս–ադրբեջանական համատեղ հայտարարության։ Ըստ փաստաթղթի՝ խաղաղապահները Արցախում տեղակայվում են 5 տարի ժամկետով, այնուհետև, եթե կողմերից մեկը չի արտահայտում անհամաձայնություն, ժամկետը ավտոմատ երկարում է ևս 5 տարով։

Խաղաղապահ ստորաբաժանման հիմքը Ռուսաստանի ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15–րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահ) բրիգադն է։ Զորախմբի հրամանատարը գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովն է, որը մինչև այս զբաղեցնում էր Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

razm.info

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250