ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարսանիքը չի եղել պատճառը. Արման Սարգսյանը՝ Ոստիկանապետի պաշտոնից ազատվելու մասին
Ես շուրջ 25 տարի ծառայել եմ ոստիկանությունում ու միշտ ասել եմ, որ ցանկացած կարգավիճակով կծառայեմ երկրին, նույնիսկ առանց պաշտոնի: Ինձ համար սկզբունք չկար, որ եթե եղել եմ ոստիկանապետ, չեմ կարող լինել 2-րդ կամ 3-րդ դեմք:
Միգուցե շատերի համար դա այլ կերպ ընկալվի, սակայն ես դրանում որևէ խնդիր չեմ տեսնում: Առավել ևս այս փուլում ինձ համար մեծ պատիվ է ծառայել Պաշտպանության նախարարությունում և իմ լուման ներդնել հայրենիքի պաշտպանությանն ու անվտանգությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արման Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ոստիկանապետի պաշտոնից իր ազատման պատճառներին, Սարգսյանը նշեց, որ իր աշխատանքի գնահատականը տվել է ՀՀ վարչապետը. «Եկեք պարզաբանման մասին բան չանենք, կարիք չկա: Միգուցե եղավ իրադարձությունների համընկնում: Ամեն դեպքում ասեմ, որ հարսանիքը (Արտակ Դավթյանի որդու հարսանիքի մասին է խոսքը) պատճառը չէ»:
Հարցին, իր համար սպասելի է եղել արդյո՞ք, որ նոր պաշտոն կստանար, Սարգսյանը պատասխանեց, որ իր համար սպասելի է եղել յուրաքանչյուր կարգավիճակով հայրենիքին ծառայելը. «Ես վստահեցնում եմ ձեզ, որ մեծ ներդրում եմ ունեցել ոստիկանական ծառայության կազմակերպման մի շարք խնիդրների լուծման առումով: Հույս ունեմ, որ ՊՆ-ում կարողանալու եմ ու անելու եմ ամեն ինչ, որպեսզի մեծ օգուտ բերեմ պետությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Մեհրիբան Ալիեւան տեսանյութ է հրապարակել. այսօր կայցելեն Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր կայցելի Շուշի քաղաք: Մեհրիբան Ալիեւան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են նրանք հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չգիտեմ՝ խի, հենց Քյարամյանը մեզ հետ էր, մեզ վրա սկսում էր մինամյոտ կրակել. ԱԱԾ նախկին սպա
Չգիտեմ՝ խի, հենց Քյարամյանը մեզ հետ էր, մեզ վրա սկսում էր մինամյոտ կրակել: Այս մասի այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ մի երկիր իր քաղաքացուն չի արտահանձնի մեզ. Գևորգ Գորգիսյանը՝ ԱԺ-ում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հո հավի ձագ չենք տվել իրանց, երեխա ենք տվել. ժամկետային զինծառայողի ծնող
Այսօր կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ժամկետային զինծառայողների ծնողները: Մանրամ...