
Հայփոստի շենքի վերակառուցման նախագիծը հաստատված չէ քաղաքային իշխանության կողմից. Հակոբ Կարապետյան

Հայտնում եմ, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ Հայփոստի շենքի վերակառուցման նախագիծը հաստատված չէ քաղաքային իշխանության կողմից:
Այս մասին ՖԲ հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Հայփոստի ներկայացուցիչների եւ քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել այս տարվա սեպտեմբերի 17-ին: Այնուհետեւ նախագիծը քննարկվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ նկարում երեւացող էսքիզը, ըստ էության, չի հաստատվել: Հասկանալի է, որ նախագիծը չի ստացել նաեւ ճարտարապետա-հատակագծային առաջադրանք եւ շինթույլտվություն:
Պետական սեփականություն հանդիսացող Հայփոստիի գլխավոր մասնաշենքի վերաբերյալ այս կամ այլ ծրագրերը հետագա քննարկման առարկա են: