«Ով մի տեղից 1 մլն դոլար է գտնում, կուսակցություն է բացում». Մարուքյան

«Քաղաքական համակարգը ոնց հիվանդ կար, տենց հիվանդ էլ մնաց»,- այսօր ԱԺ ամբիոնից «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի շուրջ քննարկումների ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հեղափոխությունն էղավ, հույս ծնվեց, որ քաղաքական համակարգը հեսա կառողջանա… Ինչպես բոլոր ոլորտների փոփոխությունները, այնպես էլ այստեղ մնաց կիսատ-պռատ… Եվ դրանով հեսա գնում ենք արտահերթ ընտրությունների ու մեզ թվում ա, որ էս օրենքը հեսա փոխենք, շատ արդար ընտրություններ ա լինելու»,- նկատեց Մարուքյանը:

«Մենք գիտենք, թե էս օրենքն ա կուսակցություններն առողջացնելու, մինչդեռ ով որ մի տեղից 1 միլիոն դոլար ա գտնում, կուսակցություն ա բացում… Ասում ա՝ լավ գործ ա, պառլամենտական երկիր ա, կուսակցություն ես բացում՝ ոչ ոք չունի 50-60 տոկոս ռեյտինգ, փող կծախսես, մի տասը տոկոս ձայն կտանես, կգաս իշխանության, փայատեր կդառնաս… Էս ա էսօրվա քաղաքական համակարգի մտորումները»,- նշեց ԼՀԿ ղեկավարը՝ պնդելով, որ օրենքի փոփոխությունը դեռ հարցի լուծում չէ:

Քաղաքականություն