Ուզում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառվեն․ Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն Արցախում է
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեի խոսքով, իրենք Արցախ են եկել՝ սեփական աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում իրականում։
«Մենք եղել ենք Շուշիում ու տեսել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ եկեղեցիների վրա է հարձակվել։ Այսօր մեր աչքերով ենք տեսել, որ խաղաղ բնակավայրերի շենքները ռմբակոծել են ու այդ տարածքում ռազմական նշանակության շենքեր չեն եղել։ Մենք հաստատել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա ու դա մեծ հանցագործություն է մարդկության դեմ: Կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին այլևս միայն չխոսել, այլ սկսել գործողություններ անել»,-ասաց պատգամավորը՝ մանրամասնելով՝ պետք է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել, որպեսզի պատերազմը շուտ վերջանա։
Բունդեսթագի պատգամավորը նշեց, որ իրենց առաքելությունն է տեսնել Արցախում կատարվածն ու այնուհետև Գերմանիայի ժողովրդին ներկայացնել իրականում կատարվողը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
Պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանի համայնքապետ
Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել. «Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բ...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Գրավել են հակառակորդի դիրքը, որից հետո ականապատել և բարեհաջող դուրս են եկել տարածքից. ՊԲ
Պաշտպանության բանակը ներկայացրել է կոլեկտիվ հաղթանակի հերթական փայլուն օրինակը: ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գ...