Ամենայն հավանականությամբ թշնամին ծրագրել է Հայաստանը կտրել Իրանից. Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խոդա Աֆարին, կամ ինչպես ադրբեջանցիներն ու հայերն են ասում Խոդաֆերինի ջրամբարը բավական մեծ ջրամբար է, որի կենտրոնով է անցնում հայ-իրանական արցախյան հատվածի սահմանը:
Ամենայն հավանականությամբ թշնամին ծրագրել է Հայաստանը կտրել Իրանից: Թե´ Հայաստանի և թե´ Իրանի համար սա կենսական հատված է: Այստեղ հաջողության հասնելու պարագայում թշնամու հաջորդ թիրախն, ամենայն հավանականությամբ, Մեղրին կարող է լինել:
Իրանը հասկանում է, որ Ադրբեջանն այս ուղղությամբ հաջողության հասնելիս` նոր ճակատի հնարավորություն է բացելու Իրանի դեմ հնարավոր առաջիկա պատերազմի ժամանակ: Իր հերթին Ռուսաստանը այդ հատվածը համարում է թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացման գրավական, որ իրեն ձեռնտու լինել չի կարող: Իսկ Հայաստանը` այդտեղ անհաջողություն ունենալու պարագայում դրանով կորցնելու է իր կյանքի համար վճռորոշ պետական սահմանի հատվածը:
Հենց այդ պատճառով է, որ թշնամին հաջողություն չի ունենալու: Չափազանց բարձր է այս հատվածի գինը բոլոր շահագրգիռ կողմերի համար, իսկ դա նշանակում է, որ այն թշնամուն ոչ ոք չի զիջելու»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
Պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանի համայնքապետ
Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել. «Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բ...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Գրավել են հակառակորդի դիրքը, որից հետո ականապատել և բարեհաջող դուրս են եկել տարածքից. ՊԲ
Պաշտպանության բանակը ներկայացրել է կոլեկտիվ հաղթանակի հերթական փայլուն օրինակը: ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գ...