Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև. ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանները հանդես են եկել կոչով
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկինը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան (2019 թվականից) Նունե Սարգսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (2016 թվականից), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Ռոմա» ՖԱ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի մյուս դեսպանները հատուկ կոչով դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին` կոչ անելով Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք արյունահեղության զոհեր:
Նշելով, որ Արցախն այսօր կանգնած է հումանիտար աղետի առջև՝ նրանք, որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ, կոչ են արել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների՝ հնչեցնել իրենց ձայնը, օգնության ձեռք մեկնել և գործել անհապաղ՝ կանխելու համար հետագա արյունահեղությունները:
«Թույլ չտա՛նք, որ մեր լռությունը խլացնի անզեն մանուկների և նրանց համար հոգ տանողների ճիչերը:
Ինքնե՛րս չձախողվենք՝ որպես կարեկցանքի, արդարության և խաղաղության համար հոգ տանողներ:
Հենց այս վճռորոշ պահին է անհրաժեշտ կատարել համարձակ քայլեր՝ մարդկային կյանքերի փրկության համար: Մենք ցանկանում ենք մնալ հպարտ անդամները այնպիսի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընտանիքի, որը նկատում է ակնհայտը, դատապարտում է բարոյազուրկը և անտարբեր չէ անպաշտպան տուժածների հանդեպ»,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին ուղղված կոչում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ. Շուշան Ստեփանյան
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹԱ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խո...
Պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանի համայնքապետ
Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել. «Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բ...
Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարի հետ
Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյ...