
Keeping Up with the Kardashians շոուի վերջին սերիաները Հայաստանում են նկարահանվելու. Ryanair-ը տոմս է առաջարկել

Ryanair բյուջետային ավիաընկերությունն թվիթերյան իր էջում անդրադարձել է ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի փակմանը՝ մանրամասնելով, որ շոուի վերջին սերիաները լինելու են 2021թ. Քարդաշյանների՝ դեպի Հայաստան ընտանեկան ուղևորության մասին:
«19․99 եվրոյից սկսած թռիչքներ ունենք դեպի Երևան, եթե ցանկանում եք գումար խնայել»,- ասվում է ավիաընկերության հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հայտնել էր, որ ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուն այլևս չի նկարահանվելու և հավելել, որ իր ընտանիքը դժվարությամբ է կայացրել այդ որոշումը։
Նա մասնավորապես գրել էր.
«Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վերջին 14 անհավանական տարիների ընթացքում հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին։ Այս շոուն մեզ դարձրել է այն, ինչ մենք կանք, և ես առհավետ պարտական եմ նրանց, ովքեր դեր են խաղացել մեր կարիերայի ձևավորման գործում և ընդմիշտ փոխել են մեր կյանքը»,- գրել է Քարդաշյանը։