Տնտեսագիտական համալսարանում կորոնավիրուսի դեպք է հաստատվել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը` վկայակոչելով համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին։
«Սեպտեմբերի 2-ին առաջին կուրսի մեկ ուսանող ջերմել է, տուն են ուղարկել։ Նա թեստավորվել է և հաստատվել է կորոնավիրուս։ Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, նույն կուրսում ևս մեկ ուսանող ջերմություն է ունեցել, և ամբողջ կուրսն ուղարկվել է տուն։ Տվյալ կուրսի դասապրոցեսը հիմա կազմակերպվում է հեռավար տարբերակով։ Դեպքի մասին պատշաճ տեղյակ է պահվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։ Որևէ դասախոսի մոտ կորոնավիրուսով վարակման դեպք չի հաստատվել»,- հայտնել են համալսարանից։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
Հայաստանում ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանո...