Հարկ է գործել. Ռոմանոս Պետրոսյանը՝ անտառային խնդիրների մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրում է, որ Հայաստանում անտառի խնդիրները բազմաբնույթ են, և դրանց լուծումները կապված են ոչ միայն անտառի կառավարման հետ, այլև հաճախ, դրանք դուրս են անտառային ոլորտից և առնչվում են էներգիայի, տնային տնտեսությունների տնտեսվարման, կրթության ու իրազեկության և այլ ոլորտներին.
«Հայաստանի անտառներն ապագա սերունդների համար
Անտառների դերն անգնահատելի է ոչ միայն բնության, այլև մարդու կյանքի և բարեկեցության համար։ Անտառները զբաղեցնում են Հայաստանի տարածքի մոտ 11%-ը։ Հայաստանում անտառի խնդիրները բազմաբնույթ են, և դրանց լուծումները կապված են ոչ միայն անտառի կառավարման հետ, այլև հաճախ, դրանք դուրս են անտառային ոլորտից և առնչվում են էներգիայի, տնային տնտեսությունների տնտեսվարման, կրթության ու իրազեկության և այլ ոլորտներին։ Անտառպահպանման ու վերականգնման պետական ռազմավարությունը և գործողությունների ծրագրի մշակումը երկրի բնապահպանական քաղաքականության կարևորագույն խնդիրներից է։ Հարկ է գործել։ Հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից։ Այս ոլորտում մեր քայլերը պետք է ուղղված լինեն անտառվերականգնման, առկա վիճակի բարելավման, բնապահպանական ու բնօգտագործման աշխատանքների ներդաշնակ զուգորդմանը, միջոլորտային համագործակցության և տարբեր մակարդակներում համակարգված գործողությունների մշակմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան միասնական ու կոորդինացված քաղաքականություն վարելուն», – ասված է գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...