ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի՝ աշխատանքից ազատված տնօրենը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Առողջապահության նախարարության և Կենտրոնի
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել դատարան, որով պահանջում է իրեն վերականգնել իր նախկին աշխատանքում եւ գանձել հարկադիր պարապուրդի գումարը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը 30.04.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության՝ Սամվել Ռաֆիկի Գրիգորյանի հետ 05.05.2018թ. կնքված աշխատանքային պայմանագրի 6.1 կետի «ժը» ենթակետն իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու, ՀՀ Առողջապահության նախարարի 24.02.2020թ. թիվ 24-Ա հրամանն անվավեր ճանաչելու, Սամվել Գրիգորյանին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի /վերակազմակերպված լինելու դեպքում՝ իրավահաջորդ կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնելու, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվորի միջին աշխատավարձի չափով գումար հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձելու պահանջների մասին:
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...