Առաջարկում եմ վիրավորանքի համար նախկին 1 մլն դրամը դարձնել 5, զրպարտության 2 մլն-ը՝ մինչև 10 մլն դրամ. Սիմոնյան
Իմ առաջարկով վիրավորանքի համար նախկին 1 միլիոն դրամը դառնալու է 5 միլիոն դրամ, զրպարտության 2 միլիոնը՝ մինչև 10 միլիոն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Կառավարությունն իր հերթին առաջարկում է դարձնել համապատասխանաբար 2 միլիոն և 3 միլիոն դրամ, որը՝ որպես առաջարկ, կարծում եմ, պետք է քննարկենք լիագումար նիստին, որովհետև կարծում եմ, որ այդ քննարկումը, կարևոր լինելով, պետք է լայն մասնակցություն ապահովի: Կուզենամ խմբակցությունների կողմից լսել կարծիքներ»,-նշեց նա:
Սիմոնյանը հավելեց, որ սա դեռ նախնական առաջարկ է:
«Ես՝ որպես մարդ, որ այս պահին ունի 6 դատական հայց զրպարտության և վիրավորանքի հետ կապված, վստահեցնում եմ՝ նախագիծը կզսպի մարդկանց՝ ստահոդ տեղեկություններ տարածելու, վիրավորելու գայթակղությունը, ինչպես նաև ինչ-որ չափով քաղաքացիներին կազատի այդ աղբից, որն այսօր լցված է համացանցում: Կարծում եմ՝ այս քայլն անհրաժեշտ է և ինչ-որ չափով նաև ուշացած»,-ասաց պատգամավորը:
Սիմոնյանը ընդգծեց, որ այստեղ խոսքը իրական մարդկանց մասին է, իսկ կեղծ օգտարտերերը մեծ ազդեցություն չունեն. «Ասենք կարող է մի իրական անձնավորություն ասենք, հայտարարի, որ իմ վերնաշապիկը արժի 10 հազար կամ 100 հազար դոլար, այդ կեղծ լուրչը տարածվի, շահարկվի: Այս օրենքը թույլ կտա, որ որեւէ մեկի հասցեին վիրավորանք կամ զրպարտություն հնչեցնելուց առաջ մարդը 2-3 անգամ ավելի շատ մտածի: Դա վերաբերում է յուրաքանչյուրին:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...