ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. Интерфакс
«Ինձ լիարժեք լավ եմ զգում: Ո՛չ ջերմությունս է բարձրացել, ո՛չ էլ ինչ-որ այլ ախտանշան եմ զգացել: Բոլորին խորհուրդ եմ տալիս անցնել այս պատվաստումը»,- Россия 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հաղորդում է Интерфакс գործակալությունը:
ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ երբ զինված ուժերը ստանան պատվաստանյութը, առաջնահերթ այն առաջարկվելու է զինծառայողների հետ ամենաշատը շփում ունեցող օղակներին՝ ռազմական բժիշկներին և հրամանատարական ողջ կազմին:
Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով պատվաստվելու մասին հայտարարել էին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ու արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, ինչպես նաև՝ փոխվարչապետ Մարատ Հուսնուլլինը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...