Կատվին ոզնու հետ մի վանդակում են պահել. այսպիսի «հանճարներ» էլ կան. Վազգեն Սաղաթլյան
Վազգեն Սաղաթլյան ֆեյսբուքյան օգտատերը, ով իր էջում դեռ օրեր առաջ անդրադարձել էր մի կատվի պատմությանը, այսօր գրել է մեկ այլ կատվի մասին, որին վաճառքի համար նույն վանդակում են պահել ոզնու հետ: Վազգեն Սաղաթլյանը նշում է, որ 3-րդ մասի բաց շուկայով պետք է զբաղվեն պատկան մարմինները:
Ֆեյսբուքյան օգտատերը մասնավորապես գրել է.
«Այսօր տեղեկություն ստացա, որ մեր հայտնի փիսյոն, որի կյանքի պայմանները փորձում էինք բարելավել ու հանել վանդակից, մեր ակտիվության հետևանքով հայտնվել ա էլ ավելի վատ պայմաններում, այն է. տարել են 3-րդ մասի բաց շուկա ու արևի տակ պահում են վանդակի մեջ։ Որոշեցի գնամ ու առնեմ ու նվիրեմ որևէ մեկին։ Էկա շուկա, ում հարցնում եմ՝ կատու չկա։ Մեկ էլ մեկը թե բա էն եսիմ ում մոտ ոզնու վանդակում մի հատ հա։ Սկզբից չհասկացա ինչ նկատի ունի, քանի որ դժվար ա պատկերացնել, որ ինչ-որ մեկի մտքով կարա անցնի կատվին ոզնու հետ մի վանդակում պահելը։ Դու մի ասա կան այսպիսի հանճարներ։ Նկարում կարող եք տեսնել այդ խայտառակ պատկերը։ Ու էս սաղ տանջանքը 5.000 դրամի «վաստակելուե համար...
Մի խոսքով, ժողովուրդ ջան, շատ մարդասեր սիրուն կատու ա, ես ինքս կպահեի, բայց կնոջս համբերության լիմիտը բավարարում ա ինձ ու մեկ կատու պահելով, եթե չգտնեմ նորմալ մարդ փիսիկի համար, մեր այգիում կպահեմ, էլի վատ չի ապրի, բայց լավ կլիներ մի բարի մարդ գտնեինք իր համար։ Տղայա, տարիքը չգիտեմ, բայց դե տեսնում եք, փոքրիկ ա )))
Եկեք փորձենք գտնել հոգատար ընտանիք էս պուճուրի համար...»:
Հ.Գ. Էս շուկայով պետք ա զբաղվեն պատկան մարմինները
Հ.Հ.Գ. Մեր մյուս փիսիկի մասին դեռ տեղեկություն չունեմ, բայց կգտնենք, սենց չենք թողնի