Հասարակություն

Հայաստանում սկսվել է ՀՀ ՊՆ և ՌԴ ՀՌՇ զինծառայողների երկկողմ մարտավարական վարժանքը

Հայաստանում սկսվել է ՀՀ ՊՆ և ՌԴ ՀՌՇ զինծառայողների երկկողմ մարտավարական վարժանքը
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)  Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները  Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ երկկողմ գումարտակային մարտավարական…

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)  Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները  Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում երթեր են կատարել Կամխուդ և Ալագյազ զորավարժարաններ։

Մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պաշտպանական և հարձակողական գործողություններ կիրականացնեն հետախուզական-հարվածային (կրակային) համալիրներում ՝ հրետանու, հակաօդային պաշտպանության միջոցների, օպերատիվ-տակտիկական և բանակային ավիացիայի աջակցությամբ:

Վարժանքների եւ պայմանական հակառակորդի ուժերի ու միջոցների կրակային խոցումը վարելու ընթացքում ստորաբաժանումների գործողությունների մոնիթորինգն իրականացնելու են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:

Զորավարժությունների ընթացքում զինծառայողները օրվա ցերեկային և գիշերային ժամերին կկատարեն ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վարման ստուգարքային վարժություններ, մարտական հրաձգություն հրաձգային զենքով, նռնականետերով, հետեւակի մարտական մեքենաների, տանկերի, հրետանային եւ զենիթահրթիռային կայանքների սպառազինությամբ։

Երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքին մասնակցում են ՀՌՇ-ի շուրջ հազար զինծառայողներ, գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ կործանիչ, բանակային և անօդաչու ավիացիա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250