Հասարակություն

«Հանե՜ք դիմակներդ, ժողովուրդ...խնդրում եմ». Գեւորգ Պետրոսյան

«Հանե՜ք դիմակներդ, ժողովուրդ...խնդրում եմ». Գեւորգ Պետրոսյան
Էսօր Նիկոլ Փաշինյանը վախեցած ա, քանզի գիտակցում ա, որ 2000 մարդ չի կարող փողոց հանել: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Հանե՜ք…

Էսօր Նիկոլ Փաշինյանը վախեցած ա, քանզի գիտակցում ա, որ 2000 մարդ չի կարող փողոց հանել: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: 

«Հանե՜ք դիմակներդ, ժողովուրդ... 

Սիրելի՜ ժողովուրդ, հանեք դիմակները, խնդրում եմ... 

Ծաղրում են ձեզ... 

Հասկանում ե՞ք, 6 ամսից ավել ձեզ զրկել են հացից ու հիմա անամոթաբար 100 հազարավոր դրամների տուգանքներ են կիրառելու: 

Ուրիշ էլ ի՞նչ է պետք այս իշխանությանը դռան կողմը ցույց տալու համար: 

Էսօր Նիկոլ Փաշինյանը վախեցած ա, քանզի գիտակցում ա, որ 2000 մարդ չի կարող փողոց հանել: 

Ուրեմն էնքան նեղն ա ընկել, որ հրահանգել ա ամեն ինչի գնով ձերբակալել ընդդիմախոսներին: 

Դե պարզ ա, ես էլ եմ ցանկի մեջ: 

Նիկո՜լ, հասկացի՜ր, այլևս ոչ ոք քեզնից չի վախենում: 

Դու վախեցիր, որ մի օր հանկարծ կարող ա մի հրաշքով միասին հայտնվենք նույն պատժախցում... 

Պատկերացնում ե՞ս քո վիճակը... 

Էս ի՞նչ արեցիր էս ժողովրդի գլխին, ա՜յ անխիղճ...»: 

 

[22a6bc8c0851e4a219f63082f36a0cbc.jpg]
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250