Բելառուսում անցկացվող բողոքի ցույցերի ավելի քան 100 մասնակից է ձերբակալվել
Բելառուսում անցկացվող բողոքի ցույցերի ավելի քան 100 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները:
Նշվում է, որ անօրինական հանրահավաքների մասնակիցների շրջանում ձերբակալությունները շարունակվում են:
Միևնույն ժամանակ «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունից հայտնել են, որ միայն Մինսկում 151 մարդ է ձերբակալվել: Իրավապաշտպանները հայտնել են նաև այլ քաղաքներում՝ Գրոդնոյում, Բրեստում և Բարանովիչիում, տեղի ունեցած ձերբակալությունների մասին:
Կիրակի՝ սեպտեմբերի 6-ին, ողջ երկրով մեկ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում: Մայրաքաղաքում մարդիկ երթով մոտեցել էին նախագահ Լուկաշենկոյի նստավայրին, որի մոտ շղթա էին կազմել ՕՄՕՆ-ականները:
Նշվում է, որ ուժայիններն արդեն բացել են արգելափակումը, իսկ ցուցարարները հեռացել են:
Ընդդիմության կողմնակիցների բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում գրեթե մեկ ամիս՝ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր, որոնց արդյունքներով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԿ ղեկավարը կոչ է անում միջազգային հանրությանը պատրաստվել նոր համավարակի
Կորոնավիրուսային նոր համավարակը ոչ առաջինն է, ոչ էլ, ցավոք, վերջինը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակեր...
Նավալնիին դուրս են բերել կոմայից
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսնադր Նավալնիին Բեռլինի CHARITE կլինիկայում դուրս են բերել կոմայից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նո...
ԵՂԱՆԱԿ. Սեպտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը ՀՀ տարածքում
Երևան քաղաք Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:...
Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանի փոփոխություն է սպասվում
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջանն...