Եթե նորմալ եղավ, հաջորդ տարի կրկին սուբվենցիայով կբերենք էդպիսի ավտոբուսներ. Գյումրու քաղաքապետը՝ 3 նոր ավտոբուսների մասին
Սուբվենցիոն ծրագրով գնված և Գյումրու տոնի օրը տեղ հասած միկրոավտոբուսներն առաջին փորձարկել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Լրագրողների հարցին՝ լա՞վ մեքենա է, քաղաքապետը պատասխանեց. «Շատ, շատ, հրաշք է ուղղակի»:
Երեք փոքր ուղևորատար ավտոբուսները Գյումրիում են պիլոտային ծրագրով: Այս պահին իրականացված ծրագրի արժեքը, որով ձեռք է բերվել 3 տրանսպորտային միջոց, մոտ 43 մլն դրամ է: Գումարի 50 տոկոսը ներդրել է կառավարությունը, 50-ը՝ համայնքը:
Ավտոբուսներից մեկը նախատեսվում է Գյումրի այցելող հյուրերի համար: Մյուս երկուսը նպատակ կա օգտագործել որպես սովորական տրանսպորտային միջոց՝ քաղաքի երթուղային ցանցում:
«Հիմա կփորձարկենք: Տեսնենք ինչպես կաշխատի, եթե նորմալ եղավ, հաջորդ տարի կրկին սուբվենցիայով կբերենք էդպիսի ավտոբուսներ, որպեսզի քաղաքի երթուղային ցանցի խնդիրները վերջապես կարգավորել կարողանանք»,- տեղեկացրեց Սամվել Բալասանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...