Հասարակություն

Կառավարությունը գումար կհատկացվի պարեկային ծառայության համար նախատեսված մեքենաների և զենքի գնման համար

Կառավարությունը գումար կհատկացվի պարեկային ծառայության համար նախատեսված մեքենաների և զենքի գնման համար
700 հոգուց բաղկացած պարեկային ծառայությունը գործի կանցնի եկող տարվա առաջին եռամսյակի ավարտին։ «Հնգամսյա դասընթացին մասնակցում են ոչ միայն ոստիկաններ, այլև քաղաքացիական անձինք։ Մրցույթին…

700 հոգուց բաղկացած պարեկային ծառայությունը գործի կանցնի եկող տարվա առաջին եռամսյակի ավարտին։ 

«Հնգամսյա դասընթացին մասնակցում են ոչ միայն ոստիկաններ, այլև քաղաքացիական անձինք։ Մրցույթին մասնակցում է 770 հոգի, որոնցից 700-ը կանցնեն վերապատրաստում»,-կառավարության նիստին նշում է ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

 

Կառավարությունը գումար կհատկացվի պարեկային ծառայության համար նախատեսված մեքենաների և զենքի գնման համար և նոր պարեկային ծառայության համար 150 նոր ավտոմեքենա է ձեռք բերվում։

Կառավարության հաստատմանը ներկայացված նախագծի համաձայն` գնման ընթացակարգի մրցույթն արդեն անցկացվել է, հաղթող է ճանաչվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ն։

Այս ընկերությունը 150 ավտոմեքենայի համար առաջարկել է 1 932 750 000 դրամ գնային առաջարկ, մեկ միավորի համար` 12 885 000 դրամ։

Ըստ ոստիկանության ներկայացրած ժամանակացույցի, առաջին 10 ավտոմեքենաները մատակարարվելու են մինչև ս/թ նոյեմբերի 1-ը, մնացած 140-ը՝ մինչև դեկտեմբերի 20-ը։

Նշենք, որ այս ավտոմեքենաները նախատեսված է շահագործել դեռևս միայն Երևան քաղաքում իրականացվող պարեկային ծառայության համար։

Իսկ հանրապետության ամբողջ տարածքում պարեկային նոր ծառայության ստեղծման համար նախատեսված է 2-ամյա ժամկետ` մինչև 2022 թվականը։

Նշենք, որ Պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կսկսի 2021թ. առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022թ. առաջին եռամսյակից: Արդեն 2020թ. հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը։


Արդարադատության նախարար Ռուսատ Բադասյանն էլ հավելոււմ է. «Պարեկային ծառայողները զինված են լինելու նոր տեսակի զենքով և տեխնիկական վերջին հնարավորություններով զինված մեքենաներով։ Գործելու է նաև օպերատիվ կառավարման կենտրոն»։

Պարեկային ծառայության մեքենաներից 10-ը կգործարկվեն արդեն նոյեմբերի 1-ին՝ ուսումնական նպատակով, իսկ 140-ը քաղաքում կլինեն դեկտեմբերին։

 

Նմանատիպ հոդվածներ

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250