Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը 299 է
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Վարակակիրներից 2-ը Իվանյան համայնքից են, 1-ը՝ Մարտակերտ, 1-ն էլ Ստեփանակերտ քաղաքից են: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 299 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի:
Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 261 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11, 158 փորձանմուշի հետազոտություն:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Արտակարգ դրությունից հետո տեղի կունենա Նվեր Ծառուկյանի և Արփի Ավետիսյանի հարսանիքը. ԼՈՒՐԵՐ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում թագավորական հարսանիքի են պատրաստվում։ Գագիկ Ծառուկ...
Որոնք են Մեթիլ սպիրտից թունավորման նշանները
Վերջին օրերին հանրապետությունում արձանագրվել են ալկոհոլային թունավորման դեպքեր: Կան տուժածներ, ցավոք, նաև մահվան դեպքեր:...
Նավալնին թունավորվել է «Նովիչոկ»-ով. Գերմանիայի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Գերմանիայի զինված ուժերի լաբորատորիան պարզել է, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական նյու...