Ժողովուրդ. ՊԵԿ-ն ուժեղ հսկողություն է իրականացնում առևտրային ոլորտում. առևտրականները վաղուց տեղյակ են
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուժեղ հսկողություն է իրականացնում առևտրային ոլորտում:
Ըստ մեր տեղեկությունների՝ ՊԵԿ աշխատակիցները շրջում են Երևանի տարբեր վարչական շրջաններում և անակնկալ ինչ-որ առևտրի կենտրոն մտնում՝ պարզելու համար, թե արդյոք աշխատակիցները ՀԴՄ կտրոն տրամադրում են գնորդներին: Ընդ որում, առևտրականները վաղուց տեղյակ են, որ Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար «ռեյդ» է իրականացնում։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Պետական եկամուտների կոմիտեի մամուլի պատասխանատու Լուսինե Մկրտչյանից, որը հայտարարեց. «Որևէ լրացուցիչ, հատուկ կամ նմանատիպ գործողություններ չեն իրականացվում, նման հանձնարարական չկա, ամենօրյա աշխատանքներ են, հարկային տեսուչները կատարում են իրենց ամենօրյա պարտականությունները։ Այո, իրականացնում են ստուգումներ, որպեսզի տնտեսվարողները աշխատեն օրինական դաշտում»,-նշեց նա:
Մեր զրուցակիցը հավելեց, որ «ռեյդ» ասածն իրենց համար անհասկանալի է, քանի որ ՊԵԿ-ի տեսուչները իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...