ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն՝ ուսման վարձավճարների բարձրացման մասին
«Ես համաձայն եմ, որ շատերի համար դա բարձր է, բայց կա երկու կողմ.Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը։
«Մեկը ծառայություն է մատուցում, մյուսը ծառայություն է ստանում, ընդ որում՝ մեր առաջարկած ծառայությունները մենաշնորհային չեն։ Մեր բոլոր մասնագիտությունների գծով կան այլ առաջարկներ, մարդիկ կարող են ընտրել։ Եթե ընտրել են այս գնով այս ծառայությունը, ուրեմն իրենց ձեռք է տալիս», - ասաց Գեղամ Գևորգյանը։
Նա նշեց, թե հաճախ են ասում նաև, թե պետք է զեղչեր անել ուսանողների համար։
«Այստեղ էլ կա խնդիր։ Ըստ համապատասխան օրենքի, եթե մենք 10 տոկոսից ավելի զեղչ ենք անում, ապա դա ուսանողի համար եկամուտ է լինում, իսկ մենք, որպես հարկային գործակալ, պարտավոր ենք վճարել նրա հարկերը։ Օրինակ, եթե մենք 100 մլն դրամից ավելի զեղչ ենք անում, դրա դիմաց մոտավոր 30 մլն դրամ վճարում ենք պետական բյուջե», - ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը։
Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...