50-ամյա տղամարդն օղին պատրաստում էր տան նկուղում. մանրամասներ Արմավիրում ալկոհոլային թունավորումների դեպքից
Արմավիրի մարզում մոտ 1 տասնյակ անձի ալկոհոլային թունավորման հետեւանքով մահվան հասցնելու գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանն ավելի քան 10 տարի սպիրտ էր գնում եւ տնային պայմաններում օղի պատրաստում: Այս մասին NEWS.am-ին պատմել են արմավիրցիները:
Նրանց խոսքով, 50-ամյա տղամարդն օղին պատրաստում էր տան նկուղում:
«Այս անգամ իրեն անորակ սպիրտ վաճառել, ինչն էլ նման ողբերգության է հանգեցրել»,- ասացին արմավիրցիները:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, որից 11-ը՝ մահվան ելքով:
Արմավիրի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ նրանք թունավորվել են Արմավիր քաղաքի բնակչից՝ 50-ամյա Աշոտ Հովսեփյանից գնած, տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղին խմելու հետևանքով։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...