Պահնորդական գործունեության լիցենզիան հայրիկի եւ քավորի թանկանոց նվերն է եղել սիրելի որդուն եւ սանիկին. Նարեկ Մանթաշյան
«Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կհիշեք՝ արդարադատության «գուռու» Ռուստամ Բադասյանի հայրն ինձ դատի է տվել՝ իրեն կոռուպցիոներ անվանելու համար:
Եվ այսպես՝ բացահայտում համար 1...
Լսած կլինեք, որ մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալը շատ բարդ պրոցես է, և շատերը չեն կարողանում անցնել այն: 2016-ին 25-ամյա երիտասարդ Բադասյան Ռուստամին պատկանող ընկերությունը կարողացել է ստանալ այդ լիցենզիան: Ինչպե՞ս, կհարցնեք դուք: Ասեմ...
Բանն այն է, որ լիցենզավորման գործընթացի պատասխանատուն ՀՀ ոստիկանության կազմում գործող համապատասխան հանձնաժողովն է, իսկ այդ տարիներին՝ 16-17թթ., ինչպես գիտենք, Բադասյան Ռուստամի հայրը՝ Վարդան Բադասյանը, ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, սկզբից եղել է 6-րդ վարչության պետի տեղեկալը, իսկ հետո՝ շտաբի պետի տեղակալը: Ասեմ ավելին՝ նույն ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալը եղել է Ռուստամի քավորը՝ գեներալ Վարդան Եղիազարյանը: Ստացվում է, որ պահնորդական գործունեության լիցենզիան հայրիկի և քավորի թանկանոց նվերն է եղել սիրելի որդուն և սանիկին:
Ընդ որում` ուշադրություն դարձրեք, որ Ռուստամի ընկերությունն ստացել է այդ բաղձալի լիզենցիան ուղղակի ռեկորդային ժամկետում, գրանցվելուց երեք շաբաթ հետո: Ռեկորդներ»:
Այնպես որ, սիրելի Ռուստամ, երբ խոսում ես նախկինների կոռուպցիոներ լինելու հանգամանքի մասին, քեզ շատ հարազատ մարդկանց մասին էլ մի մոռացի:
Կից ներկայացնում եմ բոլոր փաստաթղթերը, որոնք պատկերը ավելի խոսուն են դարձնում»:
[ff1c2880a0c8befd820970c6506631b0.jpg]
[f87ac6bedb6dca53a2a93540a2df0504.jpg]
[b1b9bb484ca0c35f74d460afbf7af39f.jpg]
[123baf28b3418d37f484a731a324ccde.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...