Ոստիկանությունից տեղեկացնում են, որ խախտումներն արձանագրվել են. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարում կատարված վերջին իրադարձությունների կապակցությամբ դիմել էի ՀՀ կառավարությանը, որպեսզի մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող Լիազոր մարմինը վերանայի Ամուլսարում «Լիդիան Արմենիա»-ի համարպահնորդական ծառայություն իրականացնող «Հատուկ անվտանգության ծառայություն» ընկերության լիցենզիան։
Ներկայացրել էի մի քանի փաստեր, որոնց համաձայն առերևույթ խախտվել էր «Մասնավոր Պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որոնք հանգեցնում են լիցենզիայի գործողության դադարեցման։
ՀՀ ոստիկանությունից ինձ գրավոր տեղեկացնում են, որ իմ ներկայացրած խախտումներն արձանագրվել են։
Մասնավորապես այն, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ աշխատակիցները կրել են հատուկ համազգեստ, որի վրա օրենքով սահմանված կարգով տեսանելի կերպով փակցված չեն եղել պահնորդի անունը, ազգանունը, պահնորդական կազմակերպության ապրանքային նշանը և ֆիրմային անվանումը։ Նշված փաստով 28.07.2020-ից ՀՀ ոստիկանության ՀԱԱԳ վարչության կողմից իրականացվել է վարչական վարույթ։
Մասնավոր պահնորդները չեն ենթարկվել նաև ՀՀ ոստիկանության հասարակական կարգի և անվտանգության իրականացման նպատակով օրինական կարգադրություններին և հայտարարություններին, ինչի հետևանքով ոստիկաններն ստիպված են եղել պահնորդներին հեռացնել տարածքից։
ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովը քննարկում է ընկերության լիցենզիայի գործունեության կասեցնելու հարցը:
Կսպասենք վերջնական եզրակացությանը։
Մանրամասները դիտեք գրության մեջ»:
[1ef3d030ad05b5e7b23718bccaaf8571.jpg]
[0f21dda8a56159145cbed2a44ec7231f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...