Մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայեր ժամանել են Հայաստան. Շաբաթական երկու օդանավ գալիս է, որոնք լիքն են. Սինանյան
Մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայեր ժամանել են Հայաստան: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի հարցերի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը:
«Նրանց մի մասը ժամանել էր հայտնի պայթյունից առաջ, երբ առաջին ինքնաթիռը ժամանեց Երեւան: Այս հոսքը շրունակական է, այժմ շաբաթը 2 անգամ թռիչք ունենք Բեյրութից Հայաստան: Բոլոր թռիչքները համարյա լիքն են գալիս:
Եկողներն ունեն տարբեր բնույթի խնդիրներ եւ մենք անընդհատ իրենց հետ կապի մեջ ենք, ընդառաջում ենք: Այն փաթեթը, որի վրա աշխատում ենք, դեռ ուժի մեջ չի, հետեւաբար դրանից դեռ չեն կարող օգտվել, սակայն եկողների մի մասը իրականում պետական ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն չունի: Իսկ որ մասն ունի, մենք գտնում ենք իրենց համար լուծումներ:
Այս պահին մեր հասարակությունում շատ մեծ բարի կամք կա Լիբանանում տնտեսական ճգնաժամից ու պայթյունից տուժած մեր հայրենակիցների նկատմամբ: Հետեւաբար, կզարմանաք, թե քանի մարդիկ են առաջարկում իրենց տները: Մարդիկ կան, որ իրենց հանգստյան տներն են առաջարկում: Այսինքն փոքր ծավալներով կարողանում ենք հոգալ բոլորի կարիքները»,-ասաց նա՝ հավելելով, որ երբ փաթեթն ուժի մեջ մտնի, կունենանք այլ լուծումներ, իսկ փաթեթը սեպտեմբերի 1-ին շրջանառության մեջ կդրվի:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...