Մեր պատմության մեջ առաջին անգամ ԶՈՒ գործող զինծառայողն արժանանում է Հայաստանի ազգային հերոսի կոչման. վարչապետ
Ինչպես արդեն հայտնել ենք, Սարդարապատում ընթացող տոնական միջոցառման շրջանակներում վարչապետ Փաշինյանը պարգևատրել է հուլիսյան հաղթական մարտերի հերոսներին:
«Սարդարապատի հուշահամալիրում, որը օսմանյան բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի խորհրդանիշն է, այսօր հավաքվել ենք բացառիկ առիթով:
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ԶՈՒ միանգամից 55 գործող զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, 16 զինծառայող՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Իրադարձությունը բացառիկ է նրանով, որ պարգևատրվողներից 24-ը այստեղ ներկա են, և շքանշանները անձամբ նրանց հանձնելու պատիվն եմ վայելելու, իսկ մյուս պարգևատրվածներն անձամբ ներկա չեն՝ նրանք այս պահին էլ իրականացնում են ՀՀ-ն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց ծառայությունը:
Բայց այս բացառիկ իրավիճակի կարևորագույն դրվագը դեռ առջևում է: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԶՈՒ գործող զինծառայողն արժանանում է Հայաստանի ազգային հերոսի կոչման:
Քիչ անց այստեղ՝ մեր ժողովրդի հաղթական գոյապայքարը խորհրդանշող այս վայրում, Ազգային հերոսի կոչումը հավաստող Հայրենիքի շքանշանը կհանձնեմ Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանին, իսկ վաղը նա սովորականի նման իր ծառայությունը կշարունակի իր զորամասում: Այս իրադարձությունը վկայությունն է այն բանի, որ մեր ազատամարտի հերոսների՝ Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի, Յուրա Պողոսյանի, Վազգեն Սարգսյանի գործը կենդանի է։ Այն ոչ միայն պատմություն է, այլև այսօրվա և վաղվա չընդհատվող իրադարձություն»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...