Հասարակություն

Հրավեր չի եղել մասնակցելու Տավուշի մարտերի դերակատարների պարգևատրման արարողությանը

Հրավեր չի եղել մասնակցելու Տավուշի մարտերի դերակատարների պարգևատրման արարողությանը
Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ վարչապետը պարգևատրում է Տավուշի մարտերի ակտիվ դերակատարներին, ինչը անհրաժեշտ է և շատ ողջունելի:Տավուշի մարտերի բոլոր և հատկապես ակտիվ դերակատարները փայլուն գործել են ոչ…

Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ վարչապետը պարգևատրում է Տավուշի մարտերի ակտիվ դերակատարներին, ինչը անհրաժեշտ է և շատ ողջունելի:

Տավուշի մարտերի բոլոր և հատկապես ակտիվ դերակատարները փայլուն գործել են ոչ միայն հանուն Կառավարության կամ իշխանության, այլև բոլորիս կյանքի և անվտանգության համար: Հետևաբար այդ արարողության հպարտությունը պիտի կիսեին նաև խորհրդարանականները` ներկայացված բոլոր քաղաքական ուժերով: Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա նշել է, որ ոչ մի հրավեր չի եղել և այդ արհամարհանքը պառլամենտի պատիվը չէ, այլ Կառավարության գլուխն անցած իշխանության:

«Շարունակեք մենաշնորհել երկրում ամեն ինչը պարոնայք, այդ թվում բոլորիս պարծանք` բանակի հաղթանակները»,-նշել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250