Հասարակություն

«Հրապարակ». Ծառուկյանի թիմում «քաղաքական» պիկնիկներ են կազմակերպվում

«Հրապարակ». Ծառուկյանի թիմում «քաղաքական» պիկնիկներ են կազմակերպվում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում թեժ աշնանը նախապատրաստվելուն զուգընթաց, ամեն շաբաթ պիկնիկներ են կազմակերպվում, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ շաբաթը մի մարզ են այցելում եւ հյուրընկալվում այդ…

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում թեժ աշնանը նախապատրաստվելուն զուգընթաց, ամեն շաբաթ պիկնիկներ են կազմակերպվում, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ շաբաթը մի մարզ են այցելում եւ հյուրընկալվում այդ մարզից ընտրված ԲՀԿ-ական պատգամավորներին։ Թեեւ որոշ պատգամավորներ մեզ վստահեցրին, որ դրանք ապաքաղաքական պիկնիկներ են՝ քաղաքական հարցեր չեն քննարկում։ «Մանավանդ որ ամեն քայլափոխի ԱԱԾ-ն մեզ հետեւում է»,- ասաց նրանցից մեկը։

Սակայն նպատակը քաղաքական է, եւ գաղափարի հեղինակն էլ Գագիկ Ծառուկյանն է, ով որոշել է ընդլայնել շփումները, տարբեր ֆորմատներով հանդիպել ոչ միայն ազգաբնակչության, այլեւ իր կուսակիցների հետ, որ իշխանությանը չհաջողվի  Սերգեյ Բագրատյանից հետո ուրիշներին էլ «պոկել» ԲՀԿ-ից, հատկապես որ քրեական գործերի քննությունն ու հարուցումը շարունակվում են։

Օրերս էլ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի դեմ է գործ հարուցվել։ Այս շաբաթ ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի գլխավորությամբ, այցելելու է Շիրակ՝ հյուրընկալվելու են Վարդան Ղուկասյանին եւ Վարդեւան Գրիգորյանին։ Եկող շաբաթ կլինեն Արմավիրում, իսկ անցած շաբաթ եղել են Գեղարքունիքում»:

Նմանատիպ հոդվածներ

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250